կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Վրաստանի խորհրդարանի խոսնակն ասել է, որ ընդդիմությունն արժանապատվություն չունի

Վրաստանի խորհրդարանի խոսնակն ասել է, որ ընդդիմությունն արժանապատվություն չունի

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին Imedi հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին առաջին նիստը կայանալու է: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:

«Ընդդիմությունն արժանապատվություն չունի: Մենք հավաքվելու ենք, նիստ ենք անցկացնելու և ճանաչելու ենք իշխանությունը: Եթե ընդդիմությունը ցանկանում է, նոյեմբերի 26-ին կարող է գրավոր դիմել իր պատգամավորական լիազորությունները դադարեցնելու խնդրանքով»,- Պապուաշվիլին:

Նշենք, որ այսօր Վրաստանի ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ պատրաստվում են բոյկոտել Վրաստանի խորհրդարանի առաջին նիստը:

  • Կիսվել: