հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վրաստանի հակահետախուզությունը երկու օտարերկրացու է ձերբակալել

Վրաստանի հակահետախուզությունը երկու օտարերկրացու է ձերբակալել

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնը հայտնել է միգրանտների ապօրինի տեղափոխման գործի հետաքննության ընթացքում երկու օտարերկրյա քաղաքացիների ձերբակալության մասին, գրում է «Նովոստի-Գրուզիան»։

Հատուկ գործողությունը տեղի է ունեցել միաժամանակ Թբիլիսիի երկու կետում։ Խուզարկության ընթացքում առգրավվել են պայթուցիկ նյութեր և ինքնաշեն պայթուցիկ սարքեր, տեղեկատվության փոխանցման էլեկտրոնային միջոցներ, էլեկտրաշոկերներ, կեղծ օտարերկրյա անձնագրեր և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշով դրոշ։

Հետաքննության այս փուլում ձերբակալվածների ազգությունը չի նշվում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: