երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հետ:

Նրա խոսքով՝ իրենք քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը: Նախարարները պայմանավորվել են խորացնել երկկողմ հարաբերությունները:

Բացի այդ՝ Իլիա Դարչիաշվիլին և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և միջազգային օրակարգի հետ կապված հարցերի շուրջ:

Ըստ վրացական կողմի հաղորդագրության՝ պաշտոնյաները նշել են աշխարհում խաղաղության հաստատման կարևորությունը:

 

 

  • Կիսվել: