չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վրաստանի արևմուտքում տեղատարափները դարձել են սողանքների պատճառ, ավերվել են բնակելի շենքեր

Վրաստանի արևմուտքում տեղատարափները դարձել են սողանքների պատճառ, ավերվել են բնակելի շենքեր

 Վրաստանի արևմտյան Գուրիայի տարածաշրջանում չդադարող տեղատարափների հետևանքով ավերվել է 10 բնակելի շենք, վնասվել են կամուրջներ ու ճանապարհներ: Անհետ կորած մի դեռահասի որոնումներ են ընթանում։ Ինչպես տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից, այս մասին լրագրողներին հայտնել է Լանչխուտի մունիցիպալիտետի ղեկավար Ալեքսանդր Սարիշվիլին:

«Չդադարող տեղատարափը սողանքներ է առաջացրել մի քանի գյուղերում: Հատկապես տուժել է Ջիհանջիրի գյուղը, որտեղ փնտրում են անհետ կորած դեռահասին: Այս ժամի դրությամբ մենք գիտենք սողանքի հետևանքով ավերված տասը տների մասին», - ասել է քաղաքապետը:

Նա նաև հայտնել է չդադարող տեղատարափի մասին, որն առայժմ թույլ չի տալիս լիարժեք ձեռնամուխ լինել վերականգնողական աշխատանքներին և գնահատել տարերքի հասցրած վնասի չափը։

Իրադրությունը ծանր է նաև ծովամերձ Քոբուլեթի քաղաքում, որտեղ լույս սեպտեմբերի 8-ի գիշերը տեղատարափի պատճառով ջրով ողողվել են բնակելի շենքերի առաջին հարկերը։

Օգոստոսի սկզբին Շովի լեռնային առողջարանի Ռաչայի տարածաշրջանում տեղի էր ունեցել սողանք, որը խլել է 31 մարդու կյանք, ևս երկու դեռահասների որոնումները շարունակվում են։

  • Կիսվել: