շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վրաստան ներկրված նավթամթերքի շուրջ 81 տոկոսը ռուսական է

Վրաստան ներկրված նավթամթերքի շուրջ 81 տոկոսը ռուսական է

Վրաստանի «Նավթամթերք ներմուծողների միության» տվյալների համաձայն, 2023 թվականի 6 ամիսների տվյալներով՝ Ռուսաստանը Վրաստանի համար բենզինի և դիզվառելիքի հիմնական մատակարարն է, գրում է aliq.ge-ն: 

Առաջին կիսամյակում Վրաստան ներկրված վառելիքի 81,1 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի առաջին 6 ամիսներին Վրաստան բենզինի և դիզելային վառելիքի ներկրումն աճել է տարեկան 6,2 տոկոսով և կազմել 554 հազար 200 տոննա։ Դրանցից 273 հազար 700 տոննան բենզին է, 280 հազար 500 տոննան՝ դիզվառելիք։

Վրաստան վառելիքի ներմուծումն ըստ երկրների.

Ռուսաստան՝ 449 հազար 500 տոննա,
Ռումինիա՝ 77 հազար 600 տոննա,
Թուրքմենստան՝ 11 հազար 400 տոննա,
Ադրբեջան՝ 9 500 տոննա,
Բելառուս՝ 5000 տոննա,
Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 1000 տոննա,
Ուկրաինա՝ 100 տոննա,
Բուլղարիա՝ 100 տոննա:

  • Կիսվել: