շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վլադիկավկազ-Լարս ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար: Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«2023 թվականի մարտի 15-ի ժամը 07:00-ի դրությամբ Ռազմավիրական ճանապարհը գործում է կանոնավոր  ռեժիմով»,- այսօր հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ մարտի 14-ին Մոսկվայի ժամանակով ժամը 01:30-ից (Երևանի ժամանակով 02:30-ից) Ռազմավիրական ճանապարհով Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում երթևեկությունը փակվել Էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ:

  • Կիսվել: