ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վիզաների վերաբերյալ ԵՄ սահմանափակումների դեպքում ՌԴ–ն կպատասխանի. Պեսկով

Վիզաների վերաբերյալ ԵՄ սահմանափակումների դեպքում ՌԴ–ն կպատասխանի. Պեսկով

Վիզաների վերաբերյալ ԵՄ սահմանափակումների դեպքում ՌԴ–ի պատասխանը կարող է լինել համաչափ կամ անհամաչափ, սակայն 100 տոկոսով կլինի։ Այս մասին «Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող Պավել Զարուբինի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
Պեսկովը նշել է նաև, որ վիզայի հարցը միշտ խոչընդոտ է եղել Արևմուտքի հետ հարաբերություններում։ Այսօր էլ արևմտյան երկրները ոչինչի առաջ չեն կանգնում։
 
«Դա միշտ է խոչընդոտ եղել, թեպետ նախկինում լուրջ առաջընթաց է արձանագրվել` հատուկ վիզաներ կային և՛ ուսանողների համար, և՛ մշակույթի ներկայացուցիչների, և՛ դիվանագետների և այլն։ Բայց այժմ տեսնում եք՝ չարացած այս իրավիճակում արևմուտքի ներկայացուցիչները ոչ մի բանի առաջ չեն ընկրկում, այսինքն նրանք պետք է նոր, ինչպես իրենք են կարծում, մեզ հասցվող հարվածների մասին հայտարարեն» – ասել է նա։
ԵՄ երկրների արտգործնախարարները օգոստոսի 31-ին Պրահայում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանը պայմանավորվել են կասեցնել Ռուսաստանի և ԵՄ–ի միջև վիզաների տրամադրումը պարզեցնելու մասին համաձայնագիրը, ինչը վիզաների 

  • Կիսվել: