չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վիլնյուսում ԱՄՆ պատվիրակությունը զայրացել է Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշման մասին Զելենսկու խոսքից. The Washington Post

Վիլնյուսում ԱՄՆ պատվիրակությունը զայրացել է Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշման մասին Զելենսկու խոսքից. The Washington Post

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքն Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշման մասին բարկացրել են Վիլնյուսում ամերիկյան պատվիրակությանը։ Այդ մասին գրել է The Washington Post-ը։

Գագաթնաժողովից առաջ Զելենսկին հայտարարել էր, թե անհեթեթ է, որ չկան ժամկետներ ո՛չ հրավերի, ո՛չ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության համար։

Հուլիսի 11-ին հրապարակված կոմյունիկեում ՆԱՏՕ-ի երկրներն ընդունել են ապագայում Ուկրաինայի տեղը դաշինքում։ Կիևին պատրաստ են դաշինք հրավիրել, երբ որոշմանը համաձայնեն բոլոր անդամները, և անդամակցության պայմաններն էլ կատարվեն։ Ընդ որում՝ փաստաթղթում նշված չէ Ուկրաինայի՝ դաշինք մտնելու ժամկետը։

  • Կիսվել: