շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վիկտոր Յանուկովիչը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Գերագույն ռադայի

Վիկտոր Յանուկովիչը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Գերագույն ռադայի

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Գերագույն ռադայի՝ կապված իրեն Ուկրաինայի նախագահի կոչումից զրկելու խորհրդարանի լիազորության բացակայության հետ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Սահմանադրական դատարանում խորհրդարանի ներկայացուցիչ Օլգա Սովգիրյան:

Ավելի վաղ Յանուկովիչի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախկին նախագահը դիմել է Կիևի շրջանային վարչական դատարան, որում վիճարկում է Գերագույն ռադայի՝ 2014 թվականին կայացրած որոշումը երկրի ղեկավարի պաշտոնից իր ինքնահեռացման մասին:

Յանուկովիչը ևս մեկ հայց է ներկայացրել Գերագույն ռադայի դեմ, որում պահանջում է պահանջում է ճանաչել Գերագույն ռադայի լիազորության բացակայությունը իրեն Ուկրաինայի նախագահի կոչումից զրկելու հարցում, եթե դա իմպիչմենթի եղանակով չի եղել:

  • Կիսվել: