Հավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները և նրա դաշնակիցները Հանրապետական կուսակցության հնարավոր պարտության համար մեղադրում են նրանց, ովքեր ամերիկացի առաջնորդին մղել են Իրանի հետ հակամարտության` հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
«Թրամփի գլխավոր քաղաքական խորհրդականներն ամիսներ շարունակ մասնավոր կարգով զգուշացրել են Իրանի հետ պատերազմի քաղաքական ռիսկերի մասին, և որ պատերազմը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ձայների պակասի այս ընտրություններում: Թրամփն էլ իր հերթին հայտարարել է, որ պատերազմը մեծապես խաթարել է միջանկյալ ընտրությունում իր կուսակցության շանսերը»,- պարզաբանել են հեռուստաալիքի աղբյուրները:
Նախագահի որոշ դաշնակիցներ ակնկալում են, որ նա կգտնի մեկին, ով կստանձնի ընտրություններում հանրապետականների կրած պարտությունների մեղքը։ Նրանց կարծիքով՝ այս իրավիճակում պոտենցիալ խոցելի է համարվում Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։



