ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում և հայտարարել, որ իր կարծիքով՝ Մոսկվան ու Կիևը մոտ են համաձայնության հասնելուն։ Այս մասին նա ասել է Financial Times-ին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ երկու կողմն էլ այն փուլում են, երբ կարող են ասել. «Եկեք համաձայնագիր կնքենք»», - ասել է Թրամփը։
FT-ն նշում է, որ ամերիկացի ղեկավարը «լավատեսություն է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության բանակցություններում արձանագրված առաջընթացի վերաբերյալ»։
Միևնույն ժամանակ, հրատարակությունը նշում է, որ «ուկրաինացի բանակցողները Թրամփի լավատեսությունը չեն կիսում»։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ը, Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում։



