կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Վիետնամի Նին Բին մարզը հույս ունի համագործակցային հարաբերություններ հաստատել Հայաստանի քաղաքների հետ

Վիետնամի Նին Բին մարզը հույս ունի համագործակցային հարաբերություններ հաստատել Հայաստանի քաղաքների հետ

Վիետնամի հյուսիսային Նին Բին մարզը հույս ունի համագործակցային հարաբերություններ կառուցել Հայաստանի քաղաքների հետ։ 

Ինչպես հաղորդում է VNA-ը, պաշտոնական այցով Վիետնամում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն այս մասին ասել է նահանգային կուսակցական կոմիտեի նախագահ Ջոան Մին  Հուանը։ 

Հուանը ՀՀ ԱԺ նախագահին պատմել է Նին Բինի աշխարհագրական դիրքի մասին և նշել, որ իրենց մոդելը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից բարձր է գնահատվել՝ կանաչ, կայուն և ներդաշնակ զարգացման համար՝ հիմնված բնական ռեսուրսների պաշտպանության և մշակութային ժառանգության վերածննդի վրա: Միևնույն ժամանակ, այն նպաստում է մարդկանց և բնության միջև ներդաշնակությանը, աշխատում է իր մշակութային ժառանգությունը վերածելու կարևոր ռեսուրսի մշակույթի, զբոսաշրջության և տնտեսության զարգացման համար: 

Հայաստանի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Նին Բինն իր պաշտոնական այցի առաջին ուղղությունն է՝ շեշտելով, որ տպավորված է մարզի զարգացման ներուժով, մասնավորապես՝ ավտոմեքենաների արտադրության և զբոսաշրջության ոլորտներում։ 

Նա նաև նշել է, որ Հայաստանը Վիետնամի կարևոր գործընկերն է, և որ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել նաև տեղական մակարդակով։  

Սիմոնյանը խոստացել է, որ հայկական կողմը կուսումնասիրի Նին Բինի և հայկական բնակավայրերի միջև համագործակցության ծրագրեր մշակելու հնարավորությունը։ 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին պաշտոնական այցով ժամանել է Վիետնամ։ Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը կավարտվի նոյեմբերի 23-ին։ 

 

  • Կիսվել: