կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վիեննայում վերսկսվել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները

Վիեննայում վերսկսվել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները

Վիեննայում վերսկսվել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի ամբողջական գործունեությունը վերականգնելու շուրջ բանակցությունները:

Այս մասին հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
 
«Ամանորյա կարճատև ընդմիջումից հետո Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլն այսօր վերսկսվում է ոչ պաշտոնական հանդիպումների ձևաչափով»,- գրել է Ուլյանովը Twitter-ում։
 
Ներկայումս ընթանում է Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլը, որը է դեկտեմբերի 27-ին, իսկ Ամանորյա տոներով պայմանավորված կարճատև դադար էր վերցրվել։ Ավանդաբար բանակցություններն անցկացվում են Վիեննայի Կոբուրգ հյուրանոցում։

  • Կիսվել: