հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Վիեննայում տեղի է ունեցել Իրանի և «4+1» խմբի բանակցությունների վերջին հանդիպումը

Վիեննայում տեղի է ունեցել Իրանի և «4+1» խմբի բանակցությունների վերջին հանդիպումը

ՀԳՀԾ-ի անդամ երկրների բանակցային պատվիրակությունների ղեկավարների ներկայությամբ, Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոցում, կայացել է պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների 7-րդ փուլն ավարտական հանդիպումը, գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, հանդիպումը սկսվել է ուրբաթ օրը՝ Իրանի արտաքին գործերի նախարարության և «4 + 1» խմբի փոխարտգործնախարարների և քաղաքական տնօրենների մակարդակով: Նիստը նախագահել են Իրանի ԱԳ նախարարի քաղաքական տեղակալ Ալի Բաղերի Քանին և ԵՄ արտաքին քաղաքակնության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան:

Հանդիպումը կայացել է եվրոպական կողմերի խնդրանքով, որոնք ժամանակ են պահանջել մայրաքաղաքներ վերադառնալու և Իրանի առաջարկած տեքստերը քննարկելու համար:

Չորեքշաբթի օրը Իրանը բանակցությունների մյուս կողմին է ներկայացրել երկու տեքստ՝՝ ճնշող պատժամիջոցների վերացման և միջուկային խնդիրների վերաբերյալ։

ԻԻՀ առաջարկած տեքստերը հինգշաբթի օրը քննարկվել են տարբեր հանդիպումներում։

Ալի Բաղերի Քանին հինգշաբթի օրը լրագրողներին ասել է.«Եթե ​​մյուս կողմերը պատրաստ լինեն բանակցությունների, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը որեւէ խոչընդոտ չունի և կմնա Վիեննայում՝ բանակցությունները շարունակելու համար»:

 

  • Կիսվել: