Վերընտրվելու դեպքում Էրդողանը երրորդ անգամ չի առաջադրվի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարե է, որ վերընտրվելու դեպքում չի առաջադրվի նախագահական երրորդ ժամկետի համար։ Այս մասին նա ասել է ուրբաթ օրը CNN-ին տված հարցազրույցում:
՛՛Ըստ գործող կանոնակարգի՝ նախագահ կարող է ընտրվել միայն երկու անգամ։ Իմ առաջին ժամկետն ավարտվել է, հիմա ընթանում են երկրորդ ժամկետի ընտրությունները։ Երկրորդ ժամկետով վերընտրվելու դեպքում այս գործընթացը հաջողությամբ կավարտվի՛՛,-նշել է բա:
Էրդողանը հավելել է, որ չի կարող նախագահել Թուրքիան մինչև 2033 թվականը:
Նշենք, որ Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի վերջնական արդյունքների համաձայն՝ Էրդողանը ստացել է վավեր ձայների 49,52 տոկոսը, Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոսը, Օգանը՝ 5,17 տոկոսը, Ինջեն՝ 0,43 տոկոսը։