երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Վերին Լարսով անցնող «Կանաչ միջանցքը» ևս մեկ ամիս կաշխատի թուրքական բեռնատարների համար

Վերին Լարսով անցնող «Կանաչ միջանցքը» ևս մեկ ամիս կաշխատի թուրքական բեռնատարների համար

Հյուսիսային Օսիայի Վերին Լարսի անցակետով թուրքական ծանր բեռնատարների համար նախատեսված ՛՛Կանաչ միջանցքը՛՛ կաշխատի եւս մեկ ամիս, հայտարարել է շրջանի ղեկավար Սերգեյ Մենյայլոն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Թուրքիա մեկնող ծանր բեռնատարների համար ՛՛կանաչ միջանցք՛՛ կազմակերպելու որոշումը տարածաշրջանի իշխանությունները կայացրել են այս երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո։

Ըստ Մենյայլոյի՝ փետրվարի 11-ից միջանցքով անցել է ավելի քան 500 ավտոմեքենա։

՛՛Թուրքական ծանր բեռնատարների եւ Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար մարդասիրական օգնություն տեղափոխող մեքենաների համար նախատեսված ՛՛Կանաչ միջանցքը՛՛ հանրապետության տարածքում կգործի եւս մեկ ամիս՛՛,-նշել է նա՝ հավելելով, որ Վերին Լարսի անցակետ առանց հերթի բեռնատարների անցումը ցույց է տվել, որ սա արդյունավետ օգնություն է տուժած երկրին։

Բացի այդ՝ Մենյայլոն նաեւ ասել է, որ Թուրքիա մեկնող վարորդների համար նույնպես փորձում են մաքսազերծում եւ անձնագրային հսկողություն իրականացնել արագացված ռեժիմով։

  • Կիսվել: