Վերադարձրել են Գազայում վերջին պատանդի մարմինը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Թրամփը շնորհավորել է իր «չեմպիոնների թիմին» վերջին իսրայելցի պատանդի մարմնի վերադարձի կապակցությամբ։
Նա սոցցանցի իր էջում, մասնավորապես, գրել է. «Հենց նոր վերադարձրին Գազայում վերջին պատանդի մարմինը։ Սա նշանակում է բոլոր 20 կենդանի պատանդների, ինչպես նաև բոլոր մահացածների վերադարձը։ Անհավանական աշխատանք է։ Շատերը կարծում էին, որ դա անհնար է։ Շնորհավորում եմ իմ զարմանահրաշ չեմպիոնների թիմին»:


