ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Վենետիկի կինոփառատոնի անցկացման վայրի դիմաց հազարավոր մարդիկ բողոքում են Գազայի շրջափակման դեմ

Վենետիկի կինոփառատոնի անցկացման վայրի դիմաց հազարավոր մարդիկ բողոքում են Գազայի շրջափակման դեմ

Այսօր հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Գազայի հատվածի՝ Իսրայելի կողմից շրջափակման դեմ՝ հավաքվելով Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է AFP-ն։

Նշվում է, որ բողոքի ցույցը կազմակերպվել է Իտալիայի հյուսիս-արևելքում գտնվող ձախակողմյան քաղաքական խմբերի կողմից։

Ցույցը սկսվել է երեկոյան՝ փառատոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ վերջին օրերին կարմիր գորգով անցել են Ջորջ Քլունին, Ջուլիա Ռոբերտսը և Էմմա Սթոունը։

 

  • Կիսվել: