շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վենետիկի ջրանցքները չորանում են.  Իտալիան բախվում է հերթական երաշտին

Վենետիկի ջրանցքները չորանում են. Իտալիան բախվում է հերթական երաշտին

Շաբաթների չոր ձմեռային եղանակը գիտնականների և բնապահպանական խմբերի մոտ մտավախություն է առաջացրել, որ Իտալիան կարող է բախվել ևս մեկ երաշտի անցած ամառվա արտակարգ իրավիճակից հետո, երբ Ալպերում ձյան պակաս կար:

Նախազգուշացումը գալիս է այն ժամանակ, երբ Վենետիկը, որտեղ սովորաբար առաջնային մտահոգությունն է ջրհեղեղը, բախվում է մեկ այլ խնդրի, որի պատճառով կարող է անհնար դառնալ գոնդոլաների, ջրային տաքսիների և շտապօգնության մեքենաների նավարկությունը նրա հայտնի ջրանցքներով, հայտնում է CNN-ը:

Վենետիկի խնդիրների պատճառը մի շարք գործոններ են՝ անձրևի բացակայություն, բարձր ճնշման համակարգ, լիալուսին և ծովային հոսանքներ:

Իտալական գետերն ու լճերը ջրի խիստ պակաս ունեն, ասել է Legambiente բնապահպանական խումբը, որի ուշադրությունը կենտրոնացած է երկրի հյուսիսի վրա։

Պոն՝ Իտալիայի ամենաերկար գետը, ունի նորմայից 61%-ով ջրի պակաս, ասվում է հայտարարության մեջ:

Անցյալ հուլիսին Իտալիան արտակարգ դրություն էր հայտարարվել գետին հարակից տարածքներում։

«Մենք ջրի դեֆիցիտ ունենք, որը ձևավորվել է 2020-2021 թվականների ձմռանից», – ասում է կլիմայի փորձագետ Մասիմիլիանո Պասկին իտալական CNR գիտահետազոտական ​​ինստիտուտից, մեջբերում է Corriere della Sera օրաթերթը:

«Մենք պետք է վերականգնենք 500 միլիմետր հյուսիսարևմտյան շրջաններում. մեզ անհրաժեշտ է 50 օր անձրև»,- հավելել է նա:
Իտալիայի հյուսիսում գտնվող Գարդա լճի ջրի մակարդակը հասել է ռեկորդային ցածր մակարդակի, ինչը հնարավորություն է տալիս բաց ճանապարհով հասնել լճի վրա գտնվող Սան Բիաջիո փոքր կղզի:

Արևմտյան Եվրոպայում արդեն 15 օր է՝  մեղմ ջերմաստիճան է:

Եղանակի վերջին կանխատեսումները, սակայն, ազդարարում են առաջիկա օրերին Ալպերում շատ անհրաժեշտ տեղումների և ձյան գալու մասին:

Many gondolas are unable to be kept float.

  • Կիսվել: