կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վատիկանի հրապարակ դանակով մտնել փորձող տղամարդը ձերբակալվել է. մեկ ոստիկան վնասվածք է ստացել

Վատիկանի հրապարակ դանակով մտնել փորձող տղամարդը ձերբակալվել է. մեկ ոստիկան վնասվածք է ստացել

Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը Հռոմի Ֆրանցիսկոս պապի քարոզից առաջ փորձում էր դանակով մտնել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ, հայտնել է Հռոմի ոստիկանության վարչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Կայքի զրուցակիցը, մասնավորապես, նշել է. ՛՛Հրապարակ մուտք գործելիս հանդիսատեսի ստուգման ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել է խոհանոցային դանակ, ձերբակալման ժամանակ նա դիմադրություն է ցույց տվել՛՛:

Նրա խոսքով՝ մեկ ոստիկան վնասվածք է ստացել։

Հավելենք, որ Հռոմի պապը ավանդույթի համաձայն Առաքելական պալատի պատուհանից ելույթ է ունեցել հավատացյալների առաջ:

Վատիկանի ժանդարմերիայի փոխանցմամբ ելույթին հրապարակում հետևել է մոտ 20 հազար մարդ:

  • Կիսվել: