Վաշինգտոնը Պեկինին հորդորել է ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի ղեկավարության վրա՝ կապված Ռուսաստանում տեղակայված նրանց զորքերի վերադարձի հետ
ԱՄՆ-ն Չինաստանին կոչ է արել հասնել Ռուսաստանում տեղակայված հյուսիսկորեական զորքերի՝ մշտական տեղակայման վայրեր վերադարձին, տեղեկացնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյաներին:
Նշվում էմ որ Վաշինգտոնը Պեկինին հորդորել է ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի ղեկավարության վրա, որի հետ նրանք հարաբերություններ են պահպանում։
Անանուն պաշտոնյաներից մեկն ասել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նաև հանձնարարել է մի շարք այլ երկրների համոզել կապ հաստատել Պեկինի հետ՝ կապված հյուսիսկորեական զորքերը Ռուսաստան ուղարկելու շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Հաղորդվում է նաև, որ նախօրեին Պենտագոնը հայտարարել էր, որ մի քանի հազար հյուսիսկորեացի զինվորներ շարժվել են դեպի Կուրսկի շրջան, և նրանցից ոմանք արդեն այդ շրջանում են։
ԿԺԴՀ-ն ավելի վաղ հայտարարել էին, որ ռազմական համագործակցությունն իրականացվում է «համապարփակ ռազմավարական գործընկերության» համաձայնագրի շրջանակում, որը ստորագրվել է ամռանը Փհենյանում և վավերացվել Պետդումայի կողմից աշնանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ չէր հերքել Հյուսիսային Կորեայից ռազմական անձնակազմի տեղափոխումը՝ ասելով․ «Ինչ և ինչպես մենք կանենք այդ հոդվածի շրջանակում (Ռազմավարական գործընկերության համաձայնագրի), մեր գործն է»։