կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վաշինգտոնը չի կարող փոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հնգյակի» կազմը. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

Վաշինգտոնը չի կարող փոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հնգյակի» կազմը. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ը խորհրդակցություններ է անցկացնում աշխարհի բոլոր երկրների հետ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների հարցով, սակայն չի կարող փոխել մշտական անդամների «հինգ» կազմը։ Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում լսումների ժամանակ։
 
Դիվանագետին հարցրել են, թե արդյոք նա պաշտպանո՞ւմ է այն տեսակետը, որ Հնդկաստանը և Ճապոնիան պետք է դառնան Անվտանգության խորհրդի մշտական անդամ։ 
 
«Անցյալ տարվա սեպտեմբերին մենք քննարկումներ ենք սկսել Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի բարեփոխումների վերաբերյալ: Մենք աջակցում ենք Անվտանգության խորհրդի բարեփոխումներին, որպեսզի դրանք լինեն ավելի ընդգրկուն և ներկայացուցչական»,- ասել է նա: 
 
«Հինգ մշտական անդամներն ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ես չեմ կարող դա փոխել, բայց մենք կարող ենք ավելացնել նոր մշտական և ժամանակավոր անդամներ»,- նշել է ԱՄՆ դեսպանը:

  • Կիսվել: