ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վարշավայում անցկացված բարեգործական միջոցառմանը Ուկրաինայի համար 9,1 միլիարդ եվրո օգնություն է հավաքվել

Վարշավայում անցկացված բարեգործական միջոցառմանը Ուկրաինայի համար 9,1 միլիարդ եվրո օգնություն է հավաքվել

Վարշավայում բարեգործական միջոցառման մասնակիցները 9,1 միլիարդ եվրո օգնություն են հավաքել ուկրաինացի փախստականների և ներքին տեղահանվածների համար:

այս մասին շաբաթ օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
 
Ինչպես նշվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, այս գումարից 1 մլրդ եվրոն հատկացրել է Եվրոպական հանձնաժողովը։ «Բացի դրանից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հայտարարել 1 միլիարդ եվրոյի լրացուցիչ վարկ տրամադրելու մասին՝  տեղահանված մարդկանց կարիքները հոգալու համար», – ասվում է փաստաթղթում:
 
Ուկրաինայից փախստականներին օգնելու ակցիան նախաձեռնել են Եվրահանձնաժողովը և Կանադայի կառավարությունը։ Դա տեղի է ունեցել ուրբաթ օրը սոցիալական ցանցերով. օգտատերերին խնդրել են կոչ անել իրենց երկրների կառավարություններին, կազմակերպություններին և կորպորացիաներին՝ միջոցներ նվիրաբերել Ուկրաինային և այս երկրից փախստականներին մարդասիրական օգնության տրամադրման համար: Շաբաթ օրը Վարշավայում անցկացվել է համագումար՝ ամփոփելով դրամահավաքի արդյունքները։
 
Ուկրաինայից հարևան երկրներ են մեկնել ավելի քան 3,2 միլիոն մարդ, որից 2,6 միլիոնը՝ Լեհաստան։

  • Կիսվել: