շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վալերիան «Ուժեղ կանայք» անվանմամբ կուսակցություն կստեղծի

Վալերիան «Ուժեղ կանայք» անվանմամբ կուսակցություն կստեղծի

Երգչուհի Վալերիան կստեղծի կուսակցություն, որը կկոչվի «Ուժեղ կանայք» եւ կպայքարի կանանց իրավունքների եւ ընտանեկան բռնության դեմ, հայտարարել է նրա ամուսին եւ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Կուսակցությունը կկոչվի «Ուժեղ կանայք»»,- ասել է նա:
 
Կուսակցություն ստեղծելու առաջին քայլը կդառնա Վալերիայի ծրագիրը Յութուբի ալիքում: «Ծրագիրը կկոչվի՝ «Ինչո՞ւ ես»: Վալերիան շաբաթական մեկ անգամ եթերում կհանդիպի տուժած կանանց հետ: Կանանց եւ երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության խնդիրն այսօր սուր է մեր օրակարգում: Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, փորձը, գիտելիքները, ժամանակն է օգտակար լինել սեփական երկրին եւ բոլոր կանանց համախմբել»,- պատմել է երգչուհու ամուսինը: 
 

  • Կիսվել: