Ում թեկնածություններն է դիտարկում Թրամփը՝ որպես իր իրավահաջորդի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհրդականների հետ քննարկում է հնարավոր իրավահաջորդի հարցը՝ դիտարկելով Վենսին և Ռուբիոյին: Այս մասին տեղեկացնում է Axios-ը՝ հղում անելով իր հինգ աղբյուրներին:
Ըստ աղբյուրների՝ Թրամփի կողմից ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված հաճախակի գովասանքները չեն նշանակում, որ նա նվազեցնում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի նկատմամբ նրա ուշադրությունը։
«Նախագահի՝ 2028 թվականի երազանքը Վենս-Ռուբիո զույգն է, և, որպեսզի պարզ լինի, Վենսը առաջնորդ է: Բայց արդյոք Թրամփը գոհ կլինի՞ Ռուբիո-Վենս զույգից։ Անկասկած», - նշել է խորհրդականներից մեկը, որին Թրամփը վերջերս դիմել է Հանրապետական կուսակցության ապագա առաջնորդի վերաբերյալ իր կարծիքը հարցնելու համար։


