ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ուկրաինայում տղամարդը կայարանում նռնակ է պայթեցրել. կան զոհեր

Ուկրաինայում տղամարդը կայարանում նռնակ է պայթեցրել. կան զոհեր

Հոկտեմբերի 24-ին տղամարդը նռնակ է պայթեցրել Օվրուչ քաղաքի (Ժիտոմիրշչինա) կառամատույցում։ Այս մասին տեղեկացրել է 24tv-ն՝ նշելով, որ կա չորս զոհ:

Ինչպես հաղորդվում է՝ զոհերից մեկը հենց պայթեցնողն է՝ Խարկովի 23-ամյա բնակիչը, որը մահացել է շտապօգնության մեքենայում, եւս երեքը կանայք են՝ 29, 58 եւ 82 տարեկան, որոնք Կորոստենշչինայի բնակիչներ էին։ Զոհերի մեջ կա սահմանապահ կին, որը եղել է մեղավորի կողքին:

Նշվում է նաեւ, որ եւս 10 մարդ վիրավորվել է։

  • Կիսվել: