շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուկրաինայում հայտարարել են ութ հումանիտար միջանցքների համաձայնեցման մասին

Ուկրաինայում հայտարարել են ութ հումանիտար միջանցքների համաձայնեցման մասին

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել Է, որ երկուշաբթի օրը՝ մարտի 21-ին, ութ հումանիտար միջանցքներ են համաձայնեցվել Դոնեցկի, Լուգանսկի եւ Կիեւի մարզից մարդկանց տարհանման համար։

 «Այսօրվա դրությամբ համաձայնեցվել են ութ հումանիտար միջանցքներ: Զապորոժիեում Մարիուպոլից մարդկանց տարհանման համար աշխատելու են մի քանի միջանցքներ՝ Բերդյանսկ-Զապորոժիե, Մանգուշսկայան գրոմադա-Զապորոժիե, Նիկոլսկոյե-Զապորաժիե»,-ճեպազրույցում ասել Է Վերեշչուկը:
 
Նրա խոսքով՝ նաեւ երկուշաբթի օրը տարհանում կիրականացվի Կիեւի եւ Լուգանսկի մարզերի հումանիտար միջանցքներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: