չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել տեսանելի ապագայում. Պեսկով

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել տեսանելի ապագայում. Պեսկով

Մոսկվան ակնկալում է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել տեսանելի ապագայում, ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը բացատրել է իր խոսքերը, որոնք ավելի վաղ ասել էր բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ինչպես այն ժամանակ նշել էր Կրեմլի խոսնակը, Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ «մոտ օրերս, տեսանելի ապագայում, գործողությունը կհասնի իր նպատակներին կամ կավարտվի ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցություններով»։

Ուրբաթ օրը ճշտող հարցին, թե արդյոք հաշվարկն իսկապես կարող է օրեր չափվել, Պեսկովն ասել է. «Մենք խոսում ենք տեսանելի ապագայի մասին»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: