շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուկրաինայում հակամարտությունը կտևի մի քանի տարի․ ԱՄՆ հրամանատարություն

Ուկրաինայում հակամարտությունը կտևի մի քանի տարի․ ԱՄՆ հրամանատարություն

Միացյալ Նահանգները ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար պետք է մտածի Արևելյան Եվրոպայում իր ռազմական ներկայության ընդլայնման մասին՝ ավելացնելով այնտեղ տեղակայված ռազմաբազաների թիվը, ասել է ամերիկյան ռազմական հրամանատարության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ ԱՄՆ բանակի գեներալ, շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին։

Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Պենտագոնը որոշեց վերանայել Եվրոպայում տեղակայված ռազմական կոնտինգենտի չափը: Գեներալի խոսքով՝ դա հնարավոր է առանց նոր մշտական ​​բազաների տեղակայման և սահմանափակվել ժամանակավորներով՝ զորամիավորման կանոնավոր ռոտացիայով։ Միևնույն ժամանակ, Արևելյան Եվրոպայի երկրները, ինչպիսիք են Լեհաստանը, Ռումինիան և Բալթյան երկրները, հաճույքով կվերցնեն նման ընդլայնման ֆինանսավորման բեռը, վստահ է Մարկ Միլլին։

Գեներալը նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կտևի մեկ տարուց ավելի։ Միլլին իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ Մոսկվան երկար ժամանակ և պարբերաբար պահանջում է ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից, որպես ամբողջություն, նվազեցնել իրենց ռազմական ներկայությունը Եվրոպայում, և դա, ըստ նրա, վկայում է ձգձգվող հակամարտության մասին, որը դուրս է գալիս Ուկրաինայի սահմաններից:

  • Կիսվել: