կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շուտ լքել երկիրը

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շուտ լքել երկիրը

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը դիմել է երկրում գտնվող ամերիկացիներին և նրանց խորհուրդ տվել հնարավորինս շուտ լքել երկիրն այն բանից հետո, երբ երկուշաբթի առավոտյան բազմաթիվ քաղաքներում պայթյուններ են հնչել։

«ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին պատսպարվել և (այնուհետև) լքել Ուկրաինան անմիջապես, մասնավոր կերպով՝ օգտագործելով վերգետնյա տրանսպորտի տարբերակները, երբ դա անվտանգ լինի», - ասվում է հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 10-ին Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է 83 հրթիռ, 43-ը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը՝ հղում կատարելով Գլխավոր շտաբի տվյալներին, գրում է korrespondent.net-ը։

«Այսօր ժամը 06:20-ից 11:15-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունը Կասպից ծովի և Նիժնի Նովգորոդի շրջաններից հրթիռային և հրթիռաավիացիոն հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին՝ Կիև, Լվով, Պրիլուկի, Խմելնիցկի, Դնեպր, Նիժին, Ժիտոմիր, Խարկով քաղաքներին»,- նշել է նա։

Բացի այդ, ռուսական կողմը, Կիևի պնդմամբ, Բելառուսի և Ղրիմի տարածքներից ավիահարվածներ է հասցրել իրանական «Շահիդ» տիպի 17 անօդաչու թռչող սարքերի միջոցով:

  • Կիսվել: