ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուկրաինային զենք մատակարարելով՝ Թուրքիան հակասում է սեփական խոսքերին. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինային զենք մատակարարելով՝ Թուրքիան հակասում է սեփական խոսքերին. ՌԴ ԱԳՆ

Անկարայի կողմից Կիևին զինտեխնիկա մատակարարելը հակասում է հրադադար հաստատելու Թուրքիայի մտադրություններին: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության չորրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Փիլիպսոնը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Անկարան բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է Ուկրաինայում զինադադար ապահովել և միջնորդել բանակցային գործընթացի վերսկսմանը: Իհարկե, Կիևի ռեժիմին զենք տրամադրելով՝ Անկարան հակասում է սեփական խոսքերին՛՛:
 
Նշվում է նաև, որ Թուրքիան Ուկրաինային դեռ 2018 թվականից Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքեր է մակատակարարում։
 

  • Կիսվել: