երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ուկրաինային պետք չէ ԵՄ անդամակցություն առաջարկել. Ավստրիայի ԱԳ նախարար

Ուկրաինային պետք չէ ԵՄ անդամակցություն առաջարկել. Ավստրիայի ԱԳ նախարար

Ուկրաինային պետք չէ ԵՄ անդամակցություն առաջարկել, հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շելենբերգը, փոխանցում է Reuters-ը:

Թեեւ Շալենբերգը կողմ է հանդես գալիս Եվրոպայի եւ Ուկրաինայի միջեւ առավել սերտ կապերի հաստատմանը, լիիրավ անդամակցությունը դրանց թվում չէ, փոխարենը պետք է այլ ճանապարհներ գտնել: Դա կներառի ԵՄ տնտեսական գոտուն միանալը կամ պարզապես ներկայիս ստատուս-քվոյի պահպանումը, հայտնել է ավստրիական Heute պարբերականը:

Այնդրադառնալով այն հարցին, թե ինչու Ուկրաինան չպետք է ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանա այս տարվա հունիսին, Շալենբերգը մատնանշել է Արեւմտյան Բալկանների պետությունները, որոնք ներկա պահին միանում են ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններին:  

  • Կիսվել: