երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինայի ԶՈւ-ն գիշերը 35 անօդաչու է վնասազերծել

Ուկրաինայի ԶՈւ-ն գիշերը 35 անօդաչու է վնասազերծել

Մարտի լույս 10-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը խոցել են ռուսական 39 անօդաչուներից 35-ը: Այս մասին ասված է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկի տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԲԿ-Ուկրաինան։

Ուկրաինայի զինված ուժերը պարզաբանել են, որ բացի 39 անօդաչու թռչող սարքերից՝ ռուսական զորքերն Ուկրաինայի վրա արձակել են նաև 4 Ս-300 զենիթային կառավարվող հրթիռներ, որոնցով հարվածել են Խարկովի և Դոնեցկի շրջաններին։

Նաեւ նշվում է, որ կամիկաձե անօդաչուների վնասազերծման մարտական ​​աշխատանքն իրականացվել է այս գիշեր տասը շրջանում։

«Մարտական ​​աշխատանքի արդյունքում Կիրովոգրադի, Նիկոլաևի, Դնեպրոպետրովսկի, Չերկասի, Օդեսայի, Խերսոնի, Խմելնիցկիի, Վիննիցայի, Կիևի և Ժիտոմիրի շրջաններում 35 «շահեդ» է խոցվել»,-նշված է Ուկրաինայի ԶՈւ հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: