շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ուկրաինայի զինված ուժերը ականապատել են Բելառուսի հետ սահմանի բոլոր ճանապարհներ. WP

Ուկրաինայի զինված ուժերը ականապատել են Բելառուսի հետ սահմանի բոլոր ճանապարհներ. WP

Ուկրաինական զորքերը ականապատել են Բելառուսի հետ սահմանին գտնվող բոլոր ճանապարհներն եւ անտառային գոտին, տեղեկացնում է Washington Post-ը:

Նշվում է, որ Ուկրաինական միացյալ զորքերի հրամանատարությանը կից ռազմավարական հաղորդակցությունների համար պատասխանատու Եվգենի Սիլկինն ասել է. ՛՛Մենք ականապատել ենք յուրաքանչյուր ճանապարհ եւ անտառային գոտի՛՛:

Նա հավելել է, որ ականապատվել է նաեւ Ուկրաինայի, Բելառուսի եւ ՌԴ-ի միջեւ սահմանի մեծ մասը։ ՛՛Մոտ ժամանակներս մենք չենք պատրաստվում ընկերություն անել ՌԴ-ի կամ Բելառուսի հետ՛՛,-ասել է Սիլկինը:

  • Կիսվել: