երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ուկրաինայի զինուժը հակահարձակում է սկսել Խարկովի ուղղությամբ

Ուկրաինայի զինուժը հակահարձակում է սկսել Խարկովի ուղղությամբ

Ուկրաինացի զինվորականները հակահարձակում են սկսել Խարկովի մարզում, հարձակումը շարունակվում է նաև հարավում։ Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը:

«Երեք օրում մեզ հաջողվեց Խարկովի ուղղությամբ առաջ շարժվել գրեթե 50 կմ՝ ազատագրելով 20 բնակավայր։ Հետախուզության տվյալներով՝ հակառակորդը զգալի կորուստներ է կրել, նրանք փորձում են վիրավոր զինվորականներին և խոցված տեխնիկան տարհանել Օլխովատկի և Բորոդոյարսկի շրջաններ»,- նշված է շտաբի առավոտյան ամփոփագրում, տեղեկացնում է news.liga-ն։

Շտաբի տվյալներով՝ ռուս զինվորականները դասալքում են և փորձում են քաղաքացիական հագուստով վերադառնալ Ռուսաստան, գրանցվել է 15-ից ավելի նման դեպք։ Հարձակումը շարունակվում է նաև հարավում՝ Խերսոնի ուղղությամբ:

Ըստ գործակալության՝ Ռուսաստանը կենտրոնացած է Դոնեցկի շրջանը գրավելու և վերահսկողություն սահմանած տարածքները պահելու վրա։ Օրվա ընթացքում ուկրաինական կողմին հասցվել է 45 օդային և 5 հրթիռային հարված։

Հակահարված է հասցնում նաև Ուկրաինայի զինված ուժերի ավիացիան: Ավելի քան 20 հարվածից խոցվել են երկու դասակի հենակետ, ուժերի և տեխնիկայի կուտակման 15 տարածք, երեք հակաօդային պաշտպանության համակարգեր։ Ոչնչացվել են 4 անօդաչու թռչող սարք և հակառակորդի Կա-52 ուղղաթիռ։

  • Կիսվել: