կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ուկրաինայի շուրջ հաշտության  բանակցությունները չեն սկսվի մինչև ԱՄՆ-ի ընտրությունները․ Բորել

Ուկրաինայի շուրջ հաշտության բանակցությունները չեն սկսվի մինչև ԱՄՆ-ի ընտրությունները․ Բորել

Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայի խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները հազիվ թե սկսվեն մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են 2024 թվականին։ 

«Կարծում եմ, որ նա (խմբ.՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը) սպասում է ամերիկյան ընտրությունների արդյունքներին: Մինչ այդ չարժե սպասել հաշտության բանակցությունների սկսվելուն», - ասել ԵՄ դիվանագիտության ղեկավարը:

Ըստ Բորելի՝ բոլոր ղեկավարները, որոնք գնացել են ՌԴ նախագահի հետ հանդիպման, վերադարձել են նույն պատասխանով. «Ռուսաստանը ռազմական նպատակներ ունի և մինչև այդ նպատակները չիրականացնի, պատերազմը չի դադարեցնի»:

Ժոզեպ Բորելը նաև գտնում է, որ Պուտինը վիթխարի սխալ է թույլ տվել՝ պատերազմը սկսելով, քանի որ հավատացել է, որ 15 օրում կարող է ճնշել Կիևին ուժերի անհավասարության պատճառով: Սակայն, ըստ Բորելի, Պուտինը թերագնահատել է Ուկրաինայի պաշտպանական ունակությունները, ինչպես նաև գերագնահատել է իր բանակի կարողությունները:

 

«Եթե ես Պուտինի ընկերը լինեի, ինչպես չինացիները, ապա նրան կասեի, որ նա վիթխարի սխալ է թույլ տվել, պետք է ուղղի այն  հնարավորինս շուտ: Դա մենք ակնկալում ենք Չինաստանից»,- հավելել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը:

  • Կիսվել: