երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի լոգիստիկայի վարչության հրամանատարը կալանավորվել է

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի լոգիստիկայի վարչության հրամանատարը կալանավորվել է

Ուկրաինայում կալանավորվել է երկրի օդային ուժերի լոգիստիկայի գծով հրամանատար Անդրիյ Ուկրաինեցը. նա կոռուպցիայի մեղադրանքով կալանքի տակ կգտնվի մինչև ապրիլի 25-ը, տեղեկացնում է ուկրաինական «Օբշեստվեննոյե» հեռուստաալիքը։

«Օդային ուժերի լոգիստիկայի հրամանատար Անդրիյ Ուկրաինեցի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ կալանք մինչև ապրիլի 25-ը՝ 7 միլիոն գրիվնա (162,2 հազար դոլար - խմբ.) գրավ վճարելու հնարավորությամբ։ Գրավը վճարելու դեպքում Ուկրաինեցին կարգելվի շփվել Կոմպանիչենկոյի հետ»,-ասված է հաղորդագրությնա մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի դատարանը, դարձյալ կոռուպցիայի մեղադրանքով, 60-օրյա կալանք է սահմանել Ուկրաինայի անվտանգության ծառայության Ժիտոմիրի մարզի վարչության պետ Վլադիմիր Կոմպանիչենկոյի նկատմամբ։

Նշվում է, որ Կոմպանիչենկոն և Ուկրաինեցը ձերբակալվել են ինքնաթիռների համար նախատեսված ապաստարանների կառուցմանն առնչվող կոռուպցիոն գործի շրջանակում՝ գումար փոխանցելու փորձի ժամանակ։ 

  • Կիսվել: