շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ուկրաինայի փոխվարչապետ Վերեշչուկը Արտյոմովսկի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել

Ուկրաինայի փոխվարչապետ Վերեշչուկը Արտյոմովսկի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը կոչ է արել Արտյոմովսկից անհապաղ տարհանել քաղաքացիական անձանց։ Նրա խոսքով՝ խաղաղ բնակիչները զինվորականների համար «լրացուցիչ խնդիրների եւ ռիսկերի» աղբյուր են հանդիսանում: Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։ 

Նա գրել է, որ դիմում է քաղաքացիական անձանց, որոնք մինչ օրս գտնվում են Արտյոմովսկում։ «Եթե դուք ադեկվատ, օրինապաշտ եւ հայրենասեր քաղաքացիներ եք, պետք է անհապաղ տարհանվեք»,-նշել է փոխվարչապետը:

Նրա տվյալներով՝ քաղաքում մոտ 6 հազար մարդ է գտնվում, որոնք իրենց եւ իրենց ընտանիքներին վտանգի են ենթարկում։  

«Դուք խանգարում եք մեր պաշտպանության եւ անվտանգության ուժերի նորմալ աշխատանքին»,-նշել է քաղաքական գործիչը:

  • Կիսվել: