երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ուկրաինայի օրինակը դաս է նաև մեզ համար. Ղարիբաշվիլի

Ուկրաինայի օրինակը դաս է նաև մեզ համար. Ղարիբաշվիլի

ՆԱՏՕ-ն գործուն քայլեր չի ձեռնարկում Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ, և մենք՝ Վրաստանը, պետք է առաջին հերթին մտածենք մեր մասին, և այս օրինակը դաս է նաև մեզ համար: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այնպիսի պատկեր էին ներկայացնում, իբր թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հրաշք է տեղի ունեցել. Ուկրաինան արդեն դեօկուպացրել է (իր տարածքները), հաղթել է, իսկ Վրաստանը դուրս է մնացել այս ամենից՛՛:

Ղարիբաշվիլին մեջբերել է ՆԱՏՕ-ի ղեկավարության հայտարարությունները՝ ՛՛Ուկրաինան չի կարող ՆԱՏՕ-ի անդամ դառնալ մինչև չհաղթի Ռուսաստանին՛՛:

՛՛Հարց ունեմ՝ եթե Ուկրաինան հաղթել է Ռուսաստանին, ապա ինչի՞ն է պետք ՆԱՏՕ-ի անդամակցությունը՛՛,-նշել է Վրաստանի վարչապետը:

  • Կիսվել: