Ուկրաինայի նախագահի քաղաքականությունը դժվար է լուրջ ընդունել. Լավրով
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի այն պնդումները, թե ինքը չի պաշտպանում ՛՛նեոնացիստներին՛՛, հակասում են իր ռեալ գործողություններին: Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է նաև, որ Լավրովն ասել է, թե Ուկրաինայի նախագահի քաղաքականությունը դժվար է լուրջ ընդունել:
՛՛Կյանքը ցույց է տալիս՝ ինչ արժեն նրա խոսքերը՛՛,-ասել է Լավրովը: