հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուկրաինայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Կիևում, օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Կիևում, օդային տագնապ է հայտարարվել

Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում բալիստիկ զենքի սպառնալիքի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, հաղորդվել է հրթիռների արձակման մասին: Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժեր, տեղեկացնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

Նշվում է, որ ժամը 16:12-ին բալիստիկ զենքի կիրառման սպառնալիքի պատճառով տագնապ է հայտարարվել Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Սումիի, Պոլտավայի, Խերսոնի, Նիկոլաևի շրջաններում, այնուհետև՝ Չերկասիի և Կիրովոգրադի շրջաններում:

Ժամը 16:35-ին տագնապ է հայտարարվել նաև Կիև քաղաքում և շրջանում։

Այդ ժամանակ ռազմաօդային ուժերը հայտնել են Կիրովագրադի շրջանում հրթիռի, իսկ ավելի ուշ՝ Դնեպրին սպառնացող վտանգի մասին։

Ժամը 16:42-ին ռազմաօդային ուժերը նախազգուշացրել են Կրիվոյ Ռոգի ուղղությամբ շարժվող հրթիռի մասին։

  • Կիսվել: