ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուկրաինայի հետ բանակցություններն այժմ անհնար են. Պեսկով

Ուկրաինայի հետ բանակցություններն այժմ անհնար են. Պեսկով

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները ներկայումս անհնարին են՝ այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ուկրաինական կողմը բացարձակապես հերքում է դրանք»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ հատուկ գործողությունը շարունակվում է։

Այսպես, ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարությունը: Նա ասել էր, որ այժմ անհնար է Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններ վարել։

Դմիտրի Պեսկովը նաև ասել է, թե ինչ պայմաններ պետք է կատարի Կիևը, որպեսզի սկսվեն բանակցությունները։ Կրեմլի խոսնակի խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է քաղաքական կամք և պատրաստակամություն՝ քննարկելու Ռուսաստանի այն պահանջները, որոնք քաջ հայտնի են՝ գրում է «ՌԻԱ Նովոստին»։

 

  • Կիսվել: