շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ուկրաինայի հայկական եկեղեցիներում հարգել են Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում հարգել են Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում սումգայիթյան ջարդերի 35-ամյա տարելիցի կապակցությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը:

Տեր Կարապետ Ղարիբյանը հրատարակությանը հայտնել է, որ, ժամերգությունները տեղի են ունեցել երկրի բոլոր հայկական եկեղեցիներում:
Կիեւում ժամերգությունը տեղի է ունեցել Սրբոց Նահատակաց մատուռում, այն անցկացրել են Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս ​​Հովհաննիսյանը եւ Տեր Արտաշես Հակոբյանը:
 
Ինչպես հայտնի է՝ 1988-ի փետրվարի 29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերը հանգեցրել են տասնյակ զոհերի եւ հարյուրավոր վիրավորների:
 
Սումգայիթյան ջարդերի զոհերի ճշգրիտ թիվը մինչ օրս անհայտ է: Ըստ այն ժամանակվա պաշտոնական տվյալների՝ 26 հայ է զոհվել, բայց կան բազմաթիվ ապացույցներ, որ քաղաքում երեք օրվա ընթացքում խոշտանգվել եւ  սպանվել է մի քանի հարյուր հայ:

  • Կիսվել: