չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ուկրաինայի հակահարձակման գործողությունից սպասելիքները գերագնահատված են. Ուկրաինայի ՊՆ

Ուկրաինայի հակահարձակման գործողությունից սպասելիքները գերագնահատված են. Ուկրաինայի ՊՆ

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հարցազրույց է տվել The Washington Post-ին, որտեղ ասել է, որ աշխարհում Ուկրաինայի հակահարձակման գործողությունից սպասելիքները գերագնահատված են:

՛՛Մարդկանց մեծ մասը սպասում է ինչ-Ուոր հսկայական բանի՛՛,-նշել է նա Ռեզնիկովը՝ ընդգծելով, որ նման սպասումները կարող են հանգեցնել ՛՛էմոցիոնալ հիասթափության՛՛:

Պաշտպանության նախարարի խոսքով՝ արևմտյան գործընկերներն իրեն հստակ ասել են, որ այժմ իրենց պետք է ՛՛հաջողության օրինակ՛՛։

՛՛Բայց ես չեմ կարող ձեզ ասել, թե ինչպիսին կլինի այս հաջողության մասշտաբը, տասը կիլոմետր, 30 կիլոմետր, 100 կիլոմետր, 200 կիլոմետր՛՛,-ասել է Ռեզնիկովը:

  • Կիսվել: