Ուկրաինայի ԳՇ-ն հերքել է Պոկրովսկի շրջափակման մասին տեղեկությունները
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Պոկրովսկի շրջափակման մասին տեղեկությունները: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Աշխատանքներ են տարվում Պոկրովսկ-Միրնոգրադ ագլոմերացիայի պաշտպանական կառույցների թևերի ամրապնդման և լոգիստիկ ուղիների անվտանգության ու պաշտպանության ուղղությամբ»։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրանիայի Գլխավոր հետախուզական վարչությունը հայտնել էր, որ շարունակում է Պոկրովսկում հատուկ գործողությունը։


