ուրբաթ, հունիս 7
7 / 6 / 2024
Ուկրաինայի ԳՇ-ն հայտնել է Խարկովի մոտակայքում ՌԴ-ի ունեցած հաջողությունների մասին

Ուկրաինայի ԳՇ-ն հայտնել է Խարկովի մոտակայքում ՌԴ-ի ունեցած հաջողությունների մասին

Ուկրաինայի գլխավոր շտաբում նշել են, որ երկրի սահմանամերձ հատվածի Վոլչանսկ քաղաքի մոտ մարտական ​​գործողությունների ժամանակ ռուսները սեփական անձնակազմը չեն խնայում, տեղեկացնում է meta.ua-ն՝ նշելով, որ ռուսական գրոհը Խարկովի մարզում շարունակվում է, իսկ տարածաշրջանում մարտերը չեն հանդարտվում։ 

Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության՝ իրադրությունը ռազմաճակատի Խարկովի ուղղությամբ հարաճուն է զարգանում։

Մարտեր են ընթանում շրջանի մի շարք գյուղերում և քաղաքներում, և վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը գրոհի 22 փորձել են ձեռնարկել։

 

  • Կիսվել: