երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ուկրաինայի դեսպանատունը ողջունում է Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ում

Ուկրաինայի դեսպանատունը ողջունում է Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ում

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի երեկվա բանաձևին, որը կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի դեմ և դուրս բերել բոլոր ռուսական զորքերը ուկրաինական տարածքներից, այդ թվում՝ Ղրիմից և Դոնբասից։ Բանաձևին կողմ է քվեարկել ՄԱԿ-ի անդամ 141, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 35 երկիր։ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել։

«Ուկրաինան այս բանաձևը շատ դրական է գնահատում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երեկվա քվեարկությունը հերթական անգամ վկայել է Ուկրաինայի միջազգային աջակցության և ագրեսոր երկրի գրեթե լիակատար մեկուսացման մասին։ Ուկրաինայի դեսպանատունը ողջունում է միջազգային կազմակերպություններում ուկրաինական բանաձևերի քվեարկության ժամանակ Հայաստանի Հանրապետության՝ Ռուսաստանին աջակցելուց հրաժարվելը»,- ասաց Դենիս Ավտոնոմովը։

Նա հավելեց․ «Ռուսաստանը մնացել է իր մերձավոր արբանյակների շրջապատում, փաստորեն ձևավորվել է իզգոյ երկրների խումբ։ Եվ այսպիսով ևս մեկ անգամ արձանագրվեց Ուկրաինայի միջազգային աջակցությունը»։

  • Կիսվել: