ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկիվսկի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել

Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկիվսկի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի շրջանում, հայտնում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը։

Ըստ ԶԼՄ-ների՝ պայթյունը տեղի է ունեցել Ստրիմբա գյուղի մոտ։ Ականատեսները առցանց կադրեր են հրապարակում դեպքի վայրից, որտեղ երևում են, որ սև ծխի սյունները մեծ տարածության վրա են։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իվանո-Ֆրանկիվսկի շրջանում նավթամուղ է խափանվել, ինչի հետևանքով նավթամթերքի արտահոսք է գրանցվել 100 քմ տարածքում։

Պայթյունից հետո տեղի է ունեցել նաև խոշոր հրդեհ, կրակը տարածվել է առանձնատան վրա։

Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է երեք մարդ։ Նավթատարի փականներն արդեն փակվել են։ Աղբյուրները գրում են, որ տեղում աշխատում են փրկարարները։

  • Կիսվել: