երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Հռոմի պապի՝ մեծ Ռուսաստանի մասին ելույթը

Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Հռոմի պապի՝ մեծ Ռուսաստանի մասին ելույթը

Ուկրաինայի իշխանությունները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, դատապարտել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթը Ռուսաստանի մեծության մասին խոսքերի համար, որոնք նա ասել է Սանկտ Պետերբուրգում կաթոլիկ երիտասարդության համառուսաստանյան հանդիպման ժամանակ տեսաուղերձում։ Այդ մասին գրում է The Hill-ը։

«Մի մոռացեք ձեր ժառանգությունը, դուք Մեծ Ռուսաստանի, սրբերի և թագավորների մեծ երկրի հետնորդներն եք», - ասել է պոնտիֆիկոսը տեսաուղերձում՝ հիշատակելով Պետրոս I-ին և Եկատերինա Երկրորդին:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը միշտ հայտնի է եղել իր մշակույթով և մարդասիրությամբ։

Պոնտիֆիկոսի կոչը բուռն քննադատություններ է  առաջացրել Ուկրաինայում։

 

  • Կիսվել: