շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ուկրաինայի ԱԳ նախարարն ու պաշտպանության նախարարը հանդիպել են Բայդենի հետ 

Ուկրաինայի ԱԳ նախարարն ու պաշտպանության նախարարը հանդիպել են Բայդենի հետ 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի և պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի արտգործնախարարի ֆեյսբուքյան գրառումից:

Նա, մասնավորապես, նշել է, որ ուկրաինացի պաշտոնյաները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ, ապա՝ ԱՄՆ նախագահի:

Բայդենի հետ բանակցությունները տևել են մոտ կես ժամ։ Բայդենը, ըստ Ուկրաինայի ԱԳ նախարարի, նշել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կփոխեն 21-րդ դարի պատմությունը:

Կուլեբան նաև հայտնել է, որ կողմերը քննարկել են հակառուսական պատժամիջոցները, ՌԴ գործարարների և քաղաքական գործիչների նկատմամբ սահմանափակումները, ինչպես նաև ռազմական աջակցությունը Կիևին:

Հանդիպման ժամանակ ուկրաինական կողմը կրկին բարձրացրել է ռուսական նավերի համար ամերիկյան և եվրոպական նավահանգիստների փակման հարցը: Կուլեբայի խոսքով՝ քննարկվել է նաև Ռուսաստանի բոլոր քաղաքական գործիչների դեմ պատժամիջոցներ սահմանելու՝ Կիևի առաջարկը:

 

 

  • Կիսվել: